Ռուս լրագրողին դատապարտել են ռուսական բանակի մասին տեղեկություններ տարածելու համար
Բառնաուլ քաղաքի դատարանը RusNews-ի լրագրող Մարիա Պոնոմարենկոյին դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել ռուսական բանակի մասին տեղեկություններ տարածելու մեջ։ Ռուսական կողմի պնդմամբ այս տեղեկությունները կեղծ են եղել։ Հայտնում է Sibir.Realii-ի փաստաբան Դմիտրի Շիտովը։
Պոնոմարենկոյին 5 տարով արգելել են նաև համացանցում հասարակական գործունեությամբ զբաղվել։ Պաշտպանական կողմը նախատեսում է բողոքարկել դատավճիռը։
Մեղադրող կողմի տվյալներով՝ Պոնոմարենկոն Telegram-ի «Ոչ գրաքննություն» ալիքում հրապարակել է Մարիուպոլի բնակիչների մասին, ովքեր զոհվել են քաղաքային թատրոնի ռուսական ռմբակոծության ժամանակ։
«Հավատացեք ինձ, ճաղերի հետևում կան շատ ավելի պարկեշտ մարդիկ, քան «Едим Россию» կուսակցությունում: Ես դժվար թե կարողանամ պայմանական վաղաժամկետ ազատվել։ Ոչ մի տոտալիտար ռեժիմ երբեք այնքան ուժեղ չի եղել, որքան փլուզումից առաջ»-, ասել է Պոնոմարենկոն իր վերջին ելույթում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Հայաստանում հողամաս է ուզում ձեռք բերել
Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմել է ՀՀ կառավարությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար...
Ալիև դու դա չես անի, որովհետև մարդկության թշնամին ես․ ադրբեջանցի բլոգեր
Ադրբեջանցի բլոգեր, «Diktator TV» նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Նա բավ...
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վ...
«Համեր»-ի վարորդը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից
Հանրապետության հրապարակում երթեւեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է փաստ...