ՆԱՏՕ-ի երկրները «գաղտնի ձեռնարկ» կստորագրեն միանգամից մի քանի հակամարտությունների դեպքում կիրառելու համար. Bloomberg
Փետրվարի 14-15-ը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կստորագրեն «գաղտնի ձեռնարկ»՝ մի քանի ճակատով «բարձր ինտենսիվության հակամարտություններին» մասնակցելու դեպքում գործողությունների ծրագրերով, տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշված փաստաթուղթը վերաբերում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, որը դաշնակիցներին պարտավորեցնում է պաշտպանել միմյանց։ Այնուամենայնիվ, ըստ Bloomberg-ի, ղեկավարությունը ենթադրում է ռազմական բլոկի երկրների զուգահեռ մասնակցությունը հակամարտություններին «իր պատասխանատվության գոտուց դուրս»։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ դաշնակիցներին կառաջարկվի վերաուղղորդել ներդրումները հավաքական պաշտպանության համար անհրաժեշտ ակտիվներում՝ ծանր սպառազինություն, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Բացի այդ, ձեռնարկը նախատեսում է լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն «թվային արդիականացման» ուղղությամբ՝ «իրավապահ մարմիններում հավաքագրված տվյալների ինտեգրված օգտագործման համար»։
Փաստաթղթի ստորագրումից հետո ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարությունը մանրամասնորեն կներկայացնի պահանջները առաջիկա ամիսների համար, գրում է Bloomberg-ը: