Հոգեբանորեն ճնշում են մեր զորքին. կամավորները ցույցի են դուրս եկել
«Խաչակիրներ» ջոկատի կամավորներն այս պահին կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք հայտնում են, որ աշխատավարձերն իջեցրել են, եղածն էլ չեն վճարում։ Նշում են, որ մասնակցել են 44-օրյա պատերազմին, սակայն փաստաթուղթ չեն տալիս այդ մասին։
«Հոգեբանորեն ճնշում են մեր զորքին։ Կամավորների գրեթե 80 տոկոսը տուն չունեն, և հիմա էլ աշխատավարձ չեն ստանում, որ վարձը տան։ Այսինքն` մարդը դիրքերում կանգնած է լինում և լսում, որ երեխեքին տնից հանել են։ Մենք եղել ենք պաշտպանության նախարարությունում և ասել են` կառավարության որոշմամբ է ամեն ինչ սահմանվել», – ասաց ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։
Նա հայտնեց, որ դեռ նախորդ տարի են աշխատավարձերը կրճատել, սակայն խոստացել էին, որ պետք է բարձրանային։
Կամավորները նշում են նաև, որ երբեմն առողջական խնդիրներն էլ պատճառ բերելով` չեն թույլատրում իրենց դիրքեր բարձրանալ։
Ջոկատի անդամներից մեկն էլ ասաց, որ բանակը կազմաքանդելու են ատեստավորման միջոցով. «Կամավորականը ստանում է օրական 8500 դրամ, իսկ ես ունեմ ցուցակներ, որ դիրքապահները չեն ստացել իրենց գումարները։ Ո՞վ է լուծելու կամավորների սոցիալական խնդիրները, ապահովելու բուժման հարցերը` պետականորեն վերաբերմունք չկա կամավորականի նկատմամբ։ Պրոֆեսիոնալ կերպով բանակը քանդելու պրոցես է գնում»։
Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմից հետո 303 զինվորական` այդ թվում և ինքը, հետախուզման մեջ է «Ինտերպոլով», և ՊՆ-ն թեկուզ հակընդդեմ հայցով չի մտնում միջազգային դատարաններ։ Կամավորականի խոսքով` իրենք առողջական խնդիրների լուծման համար փորձել են երկրից դուրս գալ, սակայն դեսպանատնից հայտնել են, որ միջազգային հետախուզման մեջ են։
Կամավորականներն ակնկալում են, որ կառավարությունում կընդունեն իրենց, կլսեն իրենց խնդիրների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս փրկարարները Թուրքիայի փլատակներից 150.000 դոլարով լցված կաթսա են գտել․ մանրամասներ
Ռուս փրկարարները Թուրքիայում բնակելի շենքի փլատակներից մեծ քանակությամբ գումար են հայտնաբերել, հայտնում է Արտակարգ իրավի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հալեպ մեկնած փրկարարական խումբը վերադարձավ հայրենիք
Հալեպ մեկնած փրկարարական խումբը, ավարտելով իր առաքելությունը, վերադարձավ հայրենիք։ Այս մասին տեղեկացնում է Հալեպում Հայա...
Իրավիճակը՝ Վերին Լսրսում․ շուրջ 1200 հայկական բեռնատար կանգնած է անցակետում
Մոտ 1200 հայկական բեռնատար այս պահին կանգնած է Վերին Լարսի անցակետում, ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմում: Տեղե...
«Քիչ առաջ Գյումրիում պարեկը քաշքշել է ծառայության ընթացքում 2 ոտքից զրկված Արթուրին». ահազանգ
Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ դիմելով ՀՀ ոստիկանությանն ու Գլխավոր դատախազ...