ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական ամբարտակների պատճառով ցամաքած սիրիական գետը երկրաշարժից հետո կրկին լցվել է ջրով

Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցման պատճառով ցամաքած սիրիական գետը երկրաշարժից հետո կրկին լցվել է ջրով, գրում են թելեգրամյան ալիքները` հրապարակելով Ruptly-ի ռեպոևտաժը։

 

«Ամբարտակների կառուցումից հետո ջրի հոսքը դադարեց և նվազեց ամբողջ Սիրիայում, դա աղետալի իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում», - ասել է Սիրիայի Ալ-Հասաքա քաղաքի ջրային ռեսուրսների վարչության ղեկավարը։

 

Տեղացիները կարծում են, որ ջուրը նորից լցվել է գետը երկրաշարժերի պատճառով, որոնք կարող էին վնասել ամբարտակները: 

 

Խոսքը Աթաթուրք-Բարաժի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վնասման մասին է, որը կառուցվել է 1990թ-ին։ Միաժամանակ թուրքական իշխանությունները նշում են, որ ամբարտակում վնասներ կամ արտահոսքեր չեն հայտնաբերվել։

 

Քաղաքականություն

Պատահարներ