«Համմեր» մակնիշի ավտոմեքենայի գործով ոստիկանների գործողություններն ուսումնասիրելու նպատակով  Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն

«Համմեր» մակնիշի ավտոմեքենայի գործով ոստիկանների գործողություններն ուսումնասիրելու նպատակով  Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: «Համմերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է, որը ձերբակալվել է:

 

Քաղաքականություն

Պատահարներ