Ռուս զբոսաշրջիկների համար Երևանը պահանջված քաղաքներից է` փետրվարյան հանգստյան օրերն անցկացնելու համար

Երևանը ռուս զբոսաշրջիկների համար փետրվարյան հանգստյան օրերին պահանջված քաղաքներից է: Փետրվարի 23-ին նվիրված գալիք երկար հանգստյան օրերի համար ռուսները առավել շատ հյուրանոցային համարներ են պատվիրել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, իսկ արտասահմանյան ուղղություններից՝ Երևանի հյուրանոցները նույնպես մեծ պահանջարկ ունեն: Այս մասին գրում է Ռիա նովոստին` հղում անելով  OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրությանը։

Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգը ճամփորդությունների համար ամենապահանջված քաղաքն է, հյուսիսային մայրաքաղաքին բաժին է ընկնում այս ժամանակահատվածի հյուրանոցների բոլոր ամրագրումների 18,2%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մոսկվան, որի մասնաբաժինը կազմում է 17,7%։

Արտասահմանյան ուղղությունների թվում ամենամեծ պահանջարկն ունեն Ստամբուլի հյուրանոցները, ամրագրումների 9,8%-ը կատարվում է թուրքական քաղաքում: Դուբային բաժին է ընկնում ամրագրումների ևս 5,3%-ը: Շատ ճանապարհորդներ ծրագրել են ուղևորություն դեպի Թաիլանդ։ Բացի այդ, առաջին տասնյակում է Երևանը (3,0%), Փարիզը (2,8%), Հռոմը (2,3%), Անթալիան (1,6%)։

Քաղաքականություն