Հասարակություն Կարևոր

Թուրքիան օդային միջանցք կստեղծի տարբեր երկրներից փրկարարների ժամանման նպատակով

Թուրքիան օդային միջանցք կստեղծի տարբեր երկրներից փրկարարների ժամանման նպատակով
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են հատուկ օդային միջանցք ստեղծելու մասին, որով այլ երկրներից փրկարարները կտեղափոխվեն երկրաշարժի շրջան։ Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջում…

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են հատուկ օդային միջանցք ստեղծելու մասին, որով այլ երկրներից փրկարարները կտեղափոխվեն երկրաշարժի շրջան։ Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջում տեսանյութ է տեղադրվել, որում պատկերված է ԱԻՆ ինքնաթիռի տեղաշարժն աղետի գոտի։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտարարել էր, որ պատրաստ է փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ ուղարկել Թուրքիա, տեղական արտակարգ ծառայություններին օգնելու վերացնել Գազիանթեփ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Թուրքական կողմին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ են դիմել նաև Իսրայելը, Հնդկաստանը, Ղազախստանը և ԱՄՆ-ը։ Ադրբեջանի ԱԻՆ-ը պատրաստակամություն էր հայտնել 370 փրկարարներից բաղկացած խումբ ուղարկել Թուրքիա։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի քաղաքացիություն ընդունող հայերը, կբախվեն մոլեգնող հակահայկական տրամադրություններին.ադրբեջանցի լրագրողը քննադատել է սեփական իշխանություններին

Ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը  ծավալուն հոդված է հրապարակել: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250