Նովոսիբիրսկում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունից հետո հայտնաբերվել է ևս մեկ մահացածի դի, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
«Մահացածների թիվը հասել է 13-ի»,- ասել է արտակարգ ծառայությունների աշխատակիցը։
Ավելի վաղ Նովոսիբիրսկի մարզի առողջապահության նախարարությունը հաստատել էր 12 մարդու մահը գազի պայթյունից հետո բնակելի շենքի փլուզման հետեւանքով։
Փետրվարի 9-ի առավոտյան Նովոսիբիրսկի հինգհարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն։ Միջադեպի հետեւանքով փլուզվել է շենքի երկու մուտք, բռնկվել է ուժեղ հրդեհ։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Նովոսիբիրսկ՝ վերահսկելու փրկարարական աշխատանքների ընթացքը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։
Փետրվարի 10-ին Նովոսիբիրսկի մարզում սուգ է հայտարարվել։ Շրջանի ,եկավար Անդրեյ Տրավնիկովը ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։