Թուրքիայում և Սիրիայում զոհերի և տուժածների թիվն ավելացել է. ինչ է հայտնի
Այս գիշեր Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն ավելացել է: Ինչպես հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը` երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1651-ի, վիրավորների թիվը հասել է 11 119-ի: Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալների` երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-ի:
Հիշեցնենք, որ գիշերը գրանցված 7,8 մագնիտուդով երկրաշարժը, և մի քանի ժամ անց դրան հաջորդած ավելի փոքր ուժգնությամբ ցնցումը գետնին են հավասարեցրել թուրքական մեծ քաղաքների և Սիրիայի քաղաքների ամբողջ թաղամասեր: Թուրքիայի աղետների կառավարման գործակալության ներկայացուցիչ Օրհան Թաթարը լրագրողներին ասել է, որ երկու երկրաշարժերը միմյանց հետ կապ չունեն:
Հարյուրավոր մարդիկ շարունակում են մնալ փլատակներում սահմանի երկու կողմերում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ ակնկալում է զոհերի թվի «զգալի» աճ, քանի որ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները փլատակներում, որոնցում գտնվում են երկրաշարժի ժամանակ քնած մարդկանց մարմինները, գրում է Daily Mail-ը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ`Բավրա գյուղի մոտակայքում․ այն զգացվել է Շիրակի մարզի որոշ գյուղերում
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
«Համեր»-ի վարորդին չե՞ն բռնել. Ոստիկանությունը ճշտել է նրա ինքնությունը. ինչ է հայտնի
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքի առնչությամբ: «...
Կրակոցներ` Երևանում. մեկ մարդ հոսպիտալացվել է. մանրամասներ. ԶԼՄ
Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Shamshyan.com–ի տեղեկություններով` ժամը 18։20–ի սահմաններում ոստիկանութ...
Ղազախստանում աշակերտը կացնով և դանակով հարձակվել է դպրոցականների վրա
Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքի դպրոցներից մեկում 9-րդ դասարանցին դանակով ու կացնով վիրավորել է երեք աշակերտի, նա...