«Համեր»-ի վարորդին չե՞ն բռնել. Ոստիկանությունը ճշտել է նրա ինքնությունը. ինչ է հայտնի
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքի առնչությամբ:
«Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Պարեկները հետապնդել են «Համեր» մակնիշի մեքենան, որի ընթացքում հնչել են կրակոցներ, պարեկներին հաջողվել է ծակել մեքենայի անիվները։
«Տեսանյութում հրապարակի կենտրոնը հատող «Համմերի» դիմացը կարողանում են կտրել պարեկները, մոտենում են մեքենային, բայց վարորդին չեն կարողանում դուրս բերել։ Մի քանի վայրկյանից մեքենան կարաողանում նորից պարեկներից ազատվել և Հանրապետության հրապարակից շարժվում է Տիգրան Մեծ փողոցի ուղղությամբ։ Ձախ կատարելով դեպի Ագաթանգեղոսի փողոց՝ «Համմերը» մտնում է մոտակա դալանը, և վարորդը, թողնելով մեքենան, փախչում է: Մեքենայի համարանիշը Հանրապետության հրապարակի պարեկների մեքենաների հետ ընդհարումից ընկել էր մայթին»,- գրում է «Հետքը»:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ` Երևանում. մեկ մարդ հոսպիտալացվել է. մանրամասներ. ԶԼՄ
Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Shamshyan.com–ի տեղեկություններով` ժամը 18։20–ի սահմաններում ոստիկանութ...
Ղազախստանում աշակերտը կացնով և դանակով հարձակվել է դպրոցականների վրա
Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքի դպրոցներից մեկում 9-րդ դասարանցին դանակով ու կացնով վիրավորել է երեք աշակերտի, նա...
Թուրքիայում և Սիրիայում զոհերի և տուժածների թիվն ավելացել է. ինչ է հայտնի
Այս գիշեր Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն ավելացել է: Ինչպես հայտն...
Երկրաշարժ`Բավրա գյուղի մոտակայքում․ այն զգացվել է Շիրակի մարզի որոշ գյուղերում
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...