ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Կիևին հասցված հարվածների պատճառով Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից սահմանված սահմանափակումներին, հարց է բարձրացրել, թե Բրյուսելը երբ է պատժամիջոցներ կիրառելու Ուկրաինայի դեմ Ստարոբելսկի ու Զապորոժիեի ատոմակայանի հրետակոծությունների համար։
Իր տելեգրամյան ալիքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը գրել է. «Ե՞րբ կլինեն ԵՄ պատժամիջոցները կիևյան ռեժիմի դեմ «Ստարոբելսկում աղջիկների և տղաների զանգվածային սպանության համար»։ «ԶԱԷԿ-ի բազմակի գնդակոծման և դրա գլխավոր ինժեների սպանության համար»։ «Հրեշտակների ծառուղու», դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների բազմամյա գնդակոծությունների համար»։ «Գերիների խոշտանգումների համար»։ «Լրագրողների ոչնչացման համար»։ Իսկ «Հյուսիսային հոսք գազատարի պայթեցման համա՞ր»»։ Զախարովան նաև հեգնանքով հավելել է, որ կասկած չկա, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի նաև «Թեհրանի գնդակոծման համար», այդպես չէ՞։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...