ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում գազամատակարարման խափանման պատճառով խաթարվել է ուումնական գործընթացը

Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով խաթարվել է ուումնական գործընթացը որոշ դպրոցներում: Փետրվարի 7-ից ժամանակավորապես դադարեցվել են գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը։ Գազով ջեռուցվող դպրոցների բարձր ու ավարտական դասարանների դասերը չեն դադարեցվի։ 

«9-ից 12 դասարանների ուսումնական գործընթացը կանգ չի առնելու, նրանք կշարունակեն բնականոն ռիթմով աշխատել: Որովհետև մեզ համար շատ կարևոր է, այդ ավարտական դասարանների ժամանակին ուսումնական գործընթացն ավարտելը: Մինչև հունիսի 1-ը նրանք պետք է ավարտեն ուսումնական պլանով նախատեսված ծրագիրը,քանի որ 9-րդ դասարանցիներին սպասվում են ավարտական քննություններ, իսկ 12-րցիների՝ն միասնական ընդոևւնելության»,- ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը:

Մայրաքաղաքի թվով 8 դպրոցում, դեպի բակ նայող առաջին հարկի առավել հարմար սենյակներում երեկվանից սկսվել են նախապատրատական աշխատանքները՝ փայտի վառարաններ տեղադրելու և փայտով ջեռուցում իրականացնելու համար: Ստեփանակերտի համար 2 հիմնական դպրոցի 9-ից 12-րդ դասարանցիների համար նկուղային հարկում հատկացվել է 5 դասարան:

«Երեկվանից սկսել ենք , էսօր արդեն երկուսը տեղադրել ենք, մյուներն էլ ենք տեղադրելու,սպասում ենք փայտը բերեն:Մեզնից հետո Շուշիինա երկրորդ հերթ: Առավոտը 8-ին վառելու ենք, որ տաք լինի մինչև երեխաների գալը»,- ասել է Ստեփանակերտի հ. 2 հիմնական դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Հարությունյանը:

Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն ասում է, որ բաց թողած դասերը կլրացվեն գարնանային արձակուրդների հաշվին, անհրաժեշտության դեպքում պարապմունքները կշարունակվեն մինչև հունիսի 1-ը:

Քաղաքականություն