Հայ-թուրքական սահմանի բացումից առաջ Հայաստանը պետք է օրենքներով պաշտպանի իր շահերը. Էդմոն Մարուքյան
Կարճ տեսանյութ էի հրապարակել, որում առաջարկում էի, որ Հայ-թուրքական սահմանի բացումից առաջ Հայաստանը օրենքներ ընդունի, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր տնտեսությունը, հողը, գույքը՝ կարճ ասած՝ մեր շահերը։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Տեսանյութում որևէ քննադատություն չկար․ ընդամենը պետականամետ դիրքորոշում էր՝ առաջարկ և գործելու կոչ։ Սակայն դրանից հետո սոցիալական ցանցերում ինձ վրա հարձակվեցին տարբեր հայկական անուն ազգանուն կրող օգտահաշիվներ՝ կեղտոտ բառապաշարով ինձ մեղադրանքներ ուղղելով և տարածելով ատելության խոսք։
Հարց է առաջանում. ովքե՞ր են այդ օգտատերերը։ Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան-Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...