Միացյալ Նահանգներում արդեն սկսվել է նոր քաղաքացիական պատերազմ. Էլոն Մասկ
Ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկը կարծում է, որ Միացյալ Նահանգներում արդեն սկսվել է նոր քաղաքացիական պատերազմ։
Նա այս կարծիքը հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեկնաբանության մեջ, որտեղ պնդվում էր, որ ներկայիս վարչակազմի և լիբերալ ուժերի միջև բախումը, այդ թվում՝ ներգաղթի վերահսկողության դեմ բողոքի ցույցերը, նշանավորում են «Քաղաքացիական պատերազմ 2.0»-ի սկիզբը։
Անցյալ շաբաթ ուրբաթ օրը մի քանի հազար մարդ դուրս եկավ Մինեապոլիս, Մինեսոտա նահանգում։ ICE-ի վերահսկողության գործողությունների դեմ բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում և Պորտլենդում, Օրեգոն նահանգում։
Անցյալ շաբաթա վերջին ներգաղթի և մաքսային ծառայության գործակալը Մինեապոլիսում կրակել և սպանել է զինված տղամարդու՝ հականերգաղթային ռեյդի ժամանակ, ըստ իշխանությունների՝ վախենալով իր կյանքի համար։ Սա նահանգում իրավապահ մարմինների մասնակցությամբ երկրորդ մահացու կրակոցն է նման ռեյդերի ժամանակ. հունվարի սկզբին իրավապահ մարմնի աշխատակիցը կրակել և սպանել է մի կնոջ, որը, ըստ իշխանությունների, փորձել է իր մեքենայով վրաերթի ենթարկել ICE աշխատակցին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...