Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների․ այդ թվում՝ ռուսների, ադրբեջանցիների
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը վերջին օրերին երկրից արտաքսել է 57 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ արտաքսվածների թվում են եղել Ադրբեջանի, Ալժիրի, Բանգլադեշի, Հունաստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Եմենի, Չինաստանի, Կուբայի, Մարոկկոյի, Նեպալի, Նիգերիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի, Թաիլանդի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ։ Նշվում է, որ այդ անձանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստանի տարածք։
Գերատեսչությունը հայտնել է նաև, որ միայն հունվար ամսվա ընթացքում երկրից արտաքսվել է ընդհանուր առմամբ 232 միգրանտ։ Վրաստանում վերջին շրջանում ակտիվացվել է ապօրինի միգրացիայի դեմ պայքարը, ինչը կապված է միգրացիոն օրենսդրության խստացման հետ։
Նախորդ տարի Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք պարզեցրել են արտաքսման և վերահսկողական միջոցառումների ընթացակարգերը։ ՆԳՆ-ն պարբերաբար հայտնում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին, իսկ 2025 թվականին երկրից արտաքսված ապօրինի միգրանտների թիվը գերազանցել է 1,3 հազարը՝ անցնելով նախորդ վեց տարիների ցուցանիշը։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...