Այդ «հիմարները» պետք է փոխեն իրենց հոդվածը․ շուտով կտեսնենք՝ ինչ կանեմ․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որպեսզի New York Times թերթը անհապաղ փոփոխի հրապարակումը, որտեղ նշվում էր, թե նա իբր հրաժարվել է Հարվարդի համալսարանի կողմից ԱՄՆ կառավարությանը 200 միլիոն դոլար վճարելու պահանջներից։ Թրամփը հայտարարել է, որ հոդվածում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և սպառնացել է պարբերականին դատական հայցով։
Թերթն ավելի վաղ հաղորդել էր՝ հղում անելով չորս իրազեկ աղբյուրների, որ Թրամփի վարչակազմը իբր պատրաստ էր հրաժարվել Հարվարդի համալսարանին ներկայացրած 200 միլիոն դոլարի պահանջից՝ իշխանությունների և համալսարանի միջև առաջացած վեճը կարգավորելու նպատակով։
Հրապարակումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր վարչակազմը այժմ Հարվարդի համալսարանից պահանջում է արդեն մեկ միլիարդ դոլարի փոխհատուցում և մտադիր չէ շարունակել որևէ համագործակցություն կրթական հաստատության հետ։
Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրառում է կատարել, քննադատելով թերթին։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ հոդվածը «ամբողջությամբ սխալ է» և դիտավորյալ խեղաթյուրում է իր վարչակազմի դիրքորոշումը։ Նա նաև նշել է, որ New York Times-ի կողմից իր գործունեության լուսաբանումը մշտապես եղել է ոչ ճշգրիտ։
«Այդ «հիմարները» պետք է փոխեն իրենց հոդվածը։ Շուտով կտեսնենք, թե ինչ կարող եմ անել այս խարդախների հետ», - գրել է Թրամփը։
Հավելենք՝ թերթը դեռևս պաշտոնական արձագանք չի ներկայացրել։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...