Կրեմլը հերքում է Էփշթեյնի կապը Պուտինի հետ․ մանրամասներ
Կրեմլը տեղեկացրել է, որ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը չի դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման առաջարկով։ Այդ մասին RTVI-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշվում է, որ Պուտինի անունը բազմիցս հանդիպում է Էպշտեյնի փաստաթղթերում՝ հիմնականում ֆինանսիստի և նրա զրուցակիցների միջև փոխանակված լրատվական հոդվածներում։ Էպշտեյնի էլեկտրոնային նամակները վկայում են նաև, որ նա մի քանի անգամ փորձել է հանդիպում կազմակերպել Պուտինի հետ, այդ թվում՝ 2011 և 2014 թվականներին, սակայն այդ փորձերը արդյունք չեն տվել։
Հունվարի վերջին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էպշտեյնի գործին առնչվող ևս 3 միլիոն էջ փաստաթուղթ, ինչպես նաև ավելի քան 2000 տեսանյութ և 180 հազար լուսանկար։ Նյութերի մի մասը, այդ թվում՝ զոհերի վերաբերյալ անձնական տվյալները, ենթարկվել են խմբագրման։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...