ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանը Սիրիային ուղարկել է ավելի քան 30 տոննա օգնություն․ Փամբուխչյան

ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանը Սիրիային ուղարկել է ավելի քան 30 տոննա օգնություն:

 

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։
 

Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից, որտեղ հետևել եմ գործընթացին»,- հայտնում է ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ