ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի Հաթայ բնակավայրում ծովի մակարդակը բարձրացել է, ջուրը հեղեղել է փողոցները
Երկրաշարժից հետո Թուրքիայի Հաթայ բնակավայրի Իսկենդերուն թաղամասում ծովի մակարդակը բարձրացել է: Ջուրը հեղեղել է փողոցները: Այս մասին հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ ջուրը հասել է մեքենաների անվադողերի մակարդակին: Վարորդները դժվարանում են ճանապարհին տեղաշարժվել: Ճանապարհային ոստիկանությունը մեքենաներն ուղղորդում է այլընտրանքային երթուղիներ։ Հավելենք, որ ծովից եկող ջուրը տներին դեռ չի հասել։
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Եվս 22 168 մարդ վիրավոր է: Էրդողանի խոսքով՝ իշխանություններն ավելի քան 5,3 մլրդ դոլար են հատկացրել երկրաշարժի հետևանքների վերացման համար։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր հրդեհ` Մարալիկի կարի արտադրամասում. այրվել է 20 տոննա հումք
Հրդեհ Մարալիկ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը: Փետրվարի 9-ին, ժամը 05։42-ին...
Գիշերը դանակահարել են Երևանում սանմաքրում իրականացնող 2 աշխատակցի
Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: Այս մասին գրում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «ԵԱՍՄ հ...
Խոշոր պայթյուն` գազալցակայններից մեկում. կան տուժածներ
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-...
Թարմ տվյալներ երկրաշարժերից զոհերի թվի և հետցնցումների մասին
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած երկրա...