ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսկենդերունի նավահանգստում հրդեհը չի մարվել. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ գերատեսչությունը հայտարարել էր, որ հրդեհը մարվել է ցամաքային զորքերի ուղղաթիռների և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի ջանքերի շնորհիվ:

 

Մի քանի հարկով դասավորված բեռնարկղերի արտաքին շարքերը փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ կույտի էին վերածվել, այդ պատճառով նավահանգստի աշխատանքը դադարեցվել էր։ Երեկոյան բեռնարկղերը սկսել էին այրվել։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։

 

Իսկենդերունը Արևելյան Միջերկրական տարածաշրջանի ամենախոշոր նավահանգիստն է, որը նավթատար լցանավեր, չորաբեռներ և բեռնարկղեր տեղափոխող նավեր է ընդունում:

Քաղաքականություն

Պատահարներ