Հարբած տղամարդը ցանկացել է գողանալ Լենինի դին. ՌԴ
Փետրվարի 5-ի երեկոյան Մոսկվայում՝ Լենինի դամբարանի մոտ, կասկածելի տղամարդ է բերման ենթարկվել։ Նա ոստիկաններին ասել է, որ գողանալու էր ու տաներ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի դին: Գրում են ռուսական լրատվականները:
Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ իրավապահները կեսգիշերին մոտ են տարօրինակ մարդուն նկատել Կարմիր հրապարակում։ Նա պտտվել է դամբարանի շուրջը, և ինչ-որ պահի ջանասիրաբար փորձել բացել փակ դուռը։ Դրանից հետո նրան ձերբակալել են ու տարել ոստիկանական բաժանմունք։
Տղամարդն ասել է, որ դուռը բացելուց հետո գողանալու էր Լենինի մարմինը, սակայն չի կարողացել բացատրել, թե ինչո՞ւ։
Ձերբակալվածն իրեն ոչ ադեկվատ է պահել, ուստի իրավապահները շտապ օգնություն են կանչել՝ հոգեբուժական օգնության համար։ Նշվում է, որ տղամարդը հարբած է եղել:
Ինչպես պարզել են լրագրողները, ձերբակալվածը 42-ամյա մոսկվացի է, որը կնոջից բաժանվել է հինգ տարի առաջ և աշխատում է որպես կահույք նորոգող վարպետ: Ընտանիքի փլուզումից հետո նա տեղափոխվել է այլ բնակարան և ձեռք բերել ալկոհոլային կախվածություն։ Այնուամենայնիվ, նա շարունակել է շփվել նախկին կնոջ մոտ մնացած որդիների հետ և ֆինանսապես օգնել նրանց։
Տղամարդու հարազատները պատմել են, որ վերջին շրջանում նա գրեթե աշխատանք չի ունեցել, ազատ ժամանակն անց է կացրել պատահական ծանոթների հետ։