Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց Իսպանիա․ հայ հարձակվողը կարիերան կշարունակի «Տեներիֆե»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում։
Ռանոսը տեղափոխվել է Իսպանիայի երկրորդ լիգայի՝ Սեգունդայի նորեկ «Տեներիֆե» ակումբ։ Ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք է բերել գերմանական «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ից։
«Հրանտը մեզ միացել էր երիտասարդ տարիքում և հնարավորություն ուներ ցույց տալու իր ներուժը, ինչպես նաև զարգանալու այստեղ։ Սակայն երեք տարի անց նա չկարողացավ հաստատվել մեր առաջին թիմում, չնայած ունի դրա համար անհրաժեշտ ներուժը։ Այդ պատճառով որոշեցինք դադարեցնել համագործակցությունը։ Նոր մեկնարկը նոր երկրում և նոր լիգայում կարող է դրական ազդեցություն ունենալ նրա վրա»,- ասել է «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ի սպորտային տնօրեն Ռուվեն Շրյոդերը։
Ռանոսը գերմանական ակումբին միացել էր 2023 թվականին՝ Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմից։ «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում նա անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Նա նաև հանդես է եկել ակումբի մինչև 23 տարեկանների թիմում՝ մասնակցելով 17 խաղի, խփելով 8 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։
2024/2025 մրցաշրջանի երկրորդ հատվածը Ռանոսը վարձավճարով անցկացրել է «Կայզերսլաուտերն»-ում, իսկ 2025/2026 մրցաշրջանի երկրորդ հատվածը՝ «Այնտրախտ Բրաունշվեյգ»-ում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...