Եթե վախենում են Արցախի խորհրդանիշներից, հրաժարվում են մեր պատմությունից․ Մետաքսե Հակոբյանի
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցահանդեսում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնակատարը տաղավարից հեռացրել էր «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»։
Հակոբյանի խոսքով՝ անկախ նրանից, թե տեղի ունեցածը մեկ պաշտոնյայի անձնական որոշման հետևանք է եղել, թե ոչ, այն բացահայտում է ավելի խորքային խնդիր։
«Երբ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, կարող է ընկալվել որպես «հակապետական», դա արդեն ոչ թե մեկ նկարի, այլ մեր հավաքական հիշողության նկատմամբ ձևավորված վտանգավոր վերաբերմունքի մասին է»,- գրել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ մշակութային ինքնությունը չի կարող կախված լինել քաղաքական իրավիճակից, իսկ Արցախի խորհրդանիշներից հրաժարվելը նշանակում է հրաժարվել պատմական հիշողությունից։
«Եթե Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգության նյութական մասը, ապա Հայաստանում չպետք է վտանգվի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ հիշողությունը, անվանումները, խորհրդանիշներն ու մշակութային ինքնությունը»,- նշել է Հակոբյանը։
Գրառման վերջում նա հավելել է, որ այս պատմության հաղթողը ոչ թե դպրոցի տնօրենի պաշտոնակատարն է, այլ այն երեխան, որը նկարով ներկայացրել է իր հիշողությունը, և ուսուցչուհին, որը, նրա խոսքով, հավատարիմ է մնացել իր արժեքներին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...