Քաղաքականություն

Ռուսաստանը ծանր վիճակում է․ շտապ բենզինի մատակարարումներ է խնդրում Հնդկաստանից․ Reuters

Ռուսաստանը ծանր վիճակում է․ շտապ բենզինի մատակարարումներ է խնդրում Հնդկաստանից․ Reuters

Ռուսական նավթային ընկերությունները դիմել են հնդկական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ)՝ խնդրելով ավելացնել Ռուսաստանին տրամադրվող բենզինի մատակարարումները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։


Ինչպես հաղորդվում է՝ հնդկական բենզինի առնվազն մեկ խմբաքանակ արդեն առաքվում է դեպի Ռուսաստան, և դրան կհետևեն նորերը։ Սակայն ռուսական նավթային ընկերությունները խնդրում են ավելի մեծ ծավալներ, քանի որ կորցրել են իրենց նավթավերամշակման հզորությունների շուրջ 40%-ը, հայտնում են գործակալության զրուցակիցները։


 

Ըստ աղբյուրների՝ հնդիկ գործընկերներին դիմել են «Ռոսնեֆտ» և «Գազպրոմ նեֆտ» ընկերությունները։ Առաջինը հուլիսին զրկվել է Սիզրանի և Սարատովի նավթավերամշակման գործարաններից, որոնք դադարեցրել են իրենց արտադրությունը ԱԹՍ-ների հարձակումներից հետո։ Երկրորդը հունիսին կորցրել է Մոսկվայի ՆՎԳ-ն, բացի այդ, ստիպված է եղել կանգնեցնել Օմսկի գործարանը, որն ամենախոշորն է Ռուսաստանում և երկար ժամանակ անհասանելի էր համարվում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների համար։


Նշվում է նաև, որ ռուսական ընկերությունները դիմել են ինչպես Հնդկաստանի մասնավոր, այնպես էլ պետական նավթավերամշակման գործարաններին, սակայն վերջիններս պատասխանել են, որ արտահանման համար ավելցուկային ծավալներ չունեն:



Ըստ պարբերականի աղբյուրների՝ բենզինի լրացուցիչ մատակարարումները, այնուամենայնիվ, հնարավոր են միջնորդների միջոցով, որոնք վառելիքը բաց ծովում կվերաբեռնեն մեկ տանկերից մյուսը։


Ռուսաստանը կարող է նաև դիզելային վառելիք խնդրել Հնդկաստանից, ինչպես պնդում են պարբերականի  աղբյուրները։ Բերքահավաքի թեժ պահին դիզվառելիքի արտադրությունը կրճատվել է 40%-ով, և իշխանությունները ստիպված են «ձեռքի կառավարման» ռեժիմով բաշխել հասանելի ծավալները՝ խանութներին սննդամթերքի անխափան մատակարարումն ապահովելու համար։ Գործակալության զրուցաիկները նշում են, որ ներկայումս դիզվառելիքի ներքին արտադրությունը բավարարում է պահանջարկը, սակայն ուկրաինական հարձակումները կարող են շարքից հանել նավթավերամշակման նորանոր հզորությունները։ Դրանք արագ գործարկելն անհնար է․ արտադրության վերականգնման համար առնվազն երկու ամիս կպահանջվի, այն էլ՝ միայն նոր հարվածների բացակայության դեպքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250