ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սիրիայում երկրաշաժի հետևանքով Հալեպի Կիլիկյան ճեմարանը վնասվել է
Սիրիայում վաղ առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով խոշոր վնասներ են կրել նաև հայաբնակ թաղամասերն ու շինությունները։
Երկրաշաժի հետևանքով վնասվել է նաև Հալեպի Կիլիկյան ճեմարանը։ Այս մասին տեղեկացրել է Սիրիաբնակ գործիչ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հալեպի վարիչ մարմնի ատենապետ Ավո Խոշաֆյան։ Փոխանցում է 24News-ը։
Խոշաֆյանը հստակեցրել է, որ կից նկարներում Կիլիկյան ճեմարանի թաղամասն է։
«Դպրոցը 3 մաս ունի՝ մանկապարտեզ, երկրորդական, նախակրթարան։ Նկարներում երևում է վնասված նախակրթարանը։ Նորից պետք է սկսեինք մեր այբուբենը սովորեցնել պատերազմի պայմաններում, այս անգամ արդեն երկրաշարժը խանգարեց։ Բայց Աստծո կամքով պետք է շարունակենք մեր այբուբենը Սփյուռքի մեջ սովորեցնել և առաջ տանել»,- հավելել է սիրահայ գործիչը։
[f9297485224e91dd941552090b830f0c.jpg]
[06ce29668d13c407be0528942e62a21e.jpg]
[c12685e019d3e2ec370ca7ce0cdce3bf.jpg]
[f93301da062c2c3f7bf9c9b69db3b26d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Կամչատկա թերակղզու հարևանությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել. ինչ են հաղորդում ՌԴ գիտնականները
Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան կղզիներում, որը գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև, գրանվել է մոտ 5,8 մագնիտուդ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Ford-ը, թուրքական համարանիշերով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա զոհ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գոր...
Քիչ առաջ Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյ...
ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլ...