Ռուսաստանն ու Իրանը կարող են ընդհանուր կրիպտոարժույթ ունենալ
Կրիպտոարդյունաբերության և բլոկչեյնի ռուսական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բրաժնիկովը «Վեդոմոստի»-ին ասել է, որ Իրանի Կենտրոնական բանկը դիտարկում է Ռուսաստանի հետ համատեղ պարսկական տարածաշրջանի որոշակի տոկեն ստեղծելու հնարավորությունը, որը կարող է արտաքին առևտրային հաշվարկներում օգտագործվել որպես վճարման միջոց դոլարի, ռուբլու և իրանական ռիալի փոխարեն։
Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը հաստատել է բանակցությունների փաստը: Նա նաև նշել է, որ այդ հարցը պետական մակարդակով ակտիվորեն կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանում կրիպտոարժույթները լիովին կարգավորվեն։
Բրաժնիկովի խոսքով` ենթադրվում է, որ տոկենն ապահովված կլինի ոսկով, այսինքն՝ այն իր տեսակով կայուն մետաղադրամ կլինի:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար պետք է սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր
Տնտեսավարող սուբյեկտներին ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկեք կոռեկտ արտահայտվենք, բիզնեսը կթու կովի հետ չհամեմատենք». Փաշինյանը` Քերոբյանին
ՀՀ կառավարությունը պարզեցնում է ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու արտահանումը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը...
«Թուրքիայում բնական գազի բաշխման և առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին». Դոնմեզ
Թուրքիայի տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ։ Առաջին առևտրային գործընթա...
Չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ի բացահայտումը
Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարող 76 ընկերության մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 դեպք և ՀԴՄ...