Քաղաքացին Եռաբլուրի մուտքի անմխիթար վիճակի մասին է ահազանգում
ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանն ահազանգել է Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքի անմխիթար վիճակի մասին է ահազանգել։
«Երևանի քաղաքապետարան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ խնդրում եմ կարգի բերել Եռաբլուր պանթեոնի գլխավոր մուտքի լուսատուները և դրանց պատվանդանները՝ այնտեղ նաև կա մի քանի բաց հոսանքի լար։ Բոլոր լուսանկարներն արվել են երեկ գիշեր»,- գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարները։
Օգտատերն ավելի ուշ տեղեկացրել է․ «Եռաբլուր պանթեոնի մուտքի մասին՝
Լուսատուները ու փչացած լամպերը քաղաքապետարանը շտապ կփոխարինի նորով։ Պատվանդանները (լույսերի տումբաները) էս պահին չեն վերանորոգվի, քանի որ 2023թ. Երևանի ծրագրով էդ փողոցը կապիտալ վերանորոգվելու է, իսկ տումբաները մոտ կես մետր տեղափոխվելու են փողոցից դեպի սիզամարգի տարածք՝ հետագայում մեքենաների հարվածներից պաշտպանելու համար։
Շնորհակալիւթյուն տիկին Կրիստինա Վարդանյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին և ներկայիս ղեկավարներին արագ արձագանքի ու պատրաստակամության համար»։
[dfd832efa079183338f981d8a7d975a7.jpg]
[c2f1b76adf081b5899b91dc946ddf8d6.jpg]
[5dadfca438bf9febd8ed7090471c181c.jpg]
[c6c0f1bd16c43decd5932ff2af1406ce.jpg]
[967935a986936727df413dd9fe500f1d.jpg]
[cf1cda2c3b445ad554e7f01d40f0a37d.jpg]
[1a59bb902f169561577d028045e316be.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Փաստեր կան, անալիզի արդյունքներ կան»․ Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում
Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը Hraparak. am-ի հետ զրույցում ասել է, որ մարդասպաններն իր...
Մայրն ու տղան զոհվել են, աղջիկը փլատակների տակ է, հայրը հիվանդանոցում․ Սիրայում տուժած հայերի մասին
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի: Լրատվամիջոցներում...
Սիրիայի հայկական թաղամասերում ևս փլուզումներ կան․ հայեր են հոսպիտալացվել․ ոչ պաշտոնական
Քիչ առաջ Auroranews-ը կապ հաստատեց Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից մեկի հետ, հասկանալու, թե գիշերը տե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Որտեղ են անցկացրել գիշերը Հալեպի բնակիչները
Հալէպի բնակչութեան մեծամասնութիւնը երէկ բնակարաններէն դուրս՝ ինքնաշարժներու, ակումբներու եւ եկեղեցիներու մէջ անցուց գիշե...