Կապիտանը ցուցմունք տալու ցանկություն հայտնել է․ նոր զարգացումներ
15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք տալու մտադրություն ունի, երբ նրա առողջական, հոգեբանական վիճակը բարելավվի: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի մեղադրյալներից Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Սարգսյանն ասել է, որ կապիտանը ցուցմունք տալու ցանկություն հայտնել է: Անդրադառնալով մեղադրանքին՝ փաստաբանը նշել է, որ այն առայժմ նախնական է և ճշգրտումների խնդիր կա:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Ford-ը, թուրքական համարանիշերով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա զոհ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գոր...
Կամչատկա թերակղզու հարևանությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել. ինչ են հաղորդում ՌԴ գիտնականները
Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան կղզիներում, որը գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև, գրանվել է մոտ 5,8 մագնիտուդ...
Հայրը սպանել է իր 18-ամյա խորթ որդուն և մի քանի օր մարմինը թաքցրել մեքենայի մեջ․ ՌԴ
Ռուսաստանի Ուստյուգ քաղաքում տղամարդը կասկածվում է իր 18-ամյա խորթ որդուն սպանելու մեջ։ Այս մասին հայտնում են Քննչական կ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սիրիայում երկրաշաժի հետևանքով Հալեպի Կիլիկյան ճեմարանը վնասվել է
Սիրիայում վաղ առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով խոշոր վնասներ են կրել նաև հայաբնակ թաղամասերն ու շինութ...