Գասպարյանը վաճառո՞ւմ է առանձնատունը. «Հրապարակ»
«Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող բրոքերներից տեղեկություն ստացանք, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը վաճառել։ Արդեն նույնիսկ տան գնորդներ կան, վաճառքի գինն էլ 2 մլն 300 հազար դոլար է: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Խոսքը «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատան մասին է, որն անցնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի շրջանակներում քաղաքացիական վարույթով, և գործը ներկայում քննվում է հակակոռուպցիոն դատարանում։
Վլադիմիր Գասպարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա պաշտպան Վարազդատ Ասատրյանին հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նախկին ոստիկանապետը պատրաստվում է գույքը վաճառել։
Պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի, ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ ասելով, որ վստահորդից պետք է համաձայնություն ունենա։ Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե առանձնատան նկատմամբ արգելանքը հանվե՞լ է։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան դեպքում, երբ դատարանում վիճարկվում էր գույքի ծագման օրինականությունը, արգելանքը հանվեց, իսկ տունը գնեց իշխանությունների սրտի նորահայտ օլիգարխ Նարեկ նալբանդյանը։
Դատախազությունից ասացին, որ այս պահին Գասպարյանի առանձնատան վրա արգելանք կա դրված»:
Նմանատիպ հոդվածներ
«Վստրեչի Ապեր»- ին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել
Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ...
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Սև ծովի հատակով կանցկացնեն ստորջրյա էլեկտրական մալուխ
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել՝ հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սի...
Ոչինչ չի փոխվել՝ ես ինձ դեռ ռուս եմ համարում․ Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով ռուսական անձնագիր ունի, ասել է, որ չի դադարել սիրել ռուսական մշակույթը՝ չնայած Ուկ...
Չինական մեկ այլ օդապարիկ թռչում է Հարավային Ամերիկայի վրայով․ CNN
Չինական ևս մեկ օդապարիկ թռչում է Հարավային Ամերիկայի տարածքով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի հայտար...