Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Սև ծովի հատակով կանցկացնեն ստորջրյա էլեկտրական մալուխ
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել՝ հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է 1lurer.am-ը։
«Մասշտաբային ծրագիրը, որի շրջանակում կանաչ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով կմատակարարվի Հունգարիա, կօգնի հասնել երկու կարևոր նպատակների։ Այս ներդրումների շնորհիվ, մի կողմից, մենք է՛լ ավելի կբարձրացնենք մեր էներգետիկ անվտանգությունը, մյուս կողմից՝ կմոտենանք կլիմայի պաշտպանության մեր նպատակներին»,- նշել է Սիյարտոն։
Նա տեղեկացրել է, որ Սև ծովի հատակով կանցկացվի աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը՝ 1195 կիլոմետր երկարությամբ։
«Այսօր մենք ստեղծել ենք Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա աշխատանքային խումբ և հանձնարարել ենք նրան նախապատրաստել միասնական տեխնիկատնտեսական հիմնավորում»,- հավելել է Սիյարտոն։
Նմանատիպ հոդվածներ
«Վստրեչի Ապեր»- ին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել
Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ...
Գասպարյանը վաճառո՞ւմ է առանձնատունը. «Հրապարակ»
«Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող բրոքերներից տեղեկություն ստացանք, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպար...
Ոչինչ չի փոխվել՝ ես ինձ դեռ ռուս եմ համարում․ Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով ռուսական անձնագիր ունի, ասել է, որ չի դադարել սիրել ռուսական մշակույթը՝ չնայած Ուկ...
Չինական մեկ այլ օդապարիկ թռչում է Հարավային Ամերիկայի վրայով․ CNN
Չինական ևս մեկ օդապարիկ թռչում է Հարավային Ամերիկայի տարածքով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի հայտար...