Ոչինչ չի փոխվել՝ ես ինձ դեռ ռուս եմ համարում․ Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով ռուսական անձնագիր ունի, ասել է, որ չի դադարել սիրել ռուսական մշակույթը՝ չնայած Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին նա ասել է գերմանական Augsburger Allgemeine թերթին տված հարցազրույցում։
Անցյալ տարի Դեպարդյեն դեմ է արտահայտվել ռուսական հատուկ գործողությանը և ասել է, որ իր ապրիլյան երեք համերգներից ստացված ողջ հասույթը կօգտագործի Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար:
Արտիստը շեշտել է, որ գրեթե մեկ տարի անց ոչինչ չի փոխվել, ինքը դեռ իրեն ռուս է համարում և սիրում է Ռուսաստանի մշակույթը։
«Եթե ես սիրում եմ մի երկիր,ուրեմն միշտ այդ երկրի մշակույթի կողմնակիցն եմ»,- ասել է Դեպարդյեն:
Նա խոստովանել է, որ փորձում է խուսափել պատերազմի մասին խոսելուց, քանի որ քչերը կարող են այս մասին ողջամիտ բան ասել։ Միաժամանակ Դեպարդյեն ընդգծել է, որ չի կարելի «քաղաքականությունն ու դերասանությունը իրար խառնել» և, որ պատերազմը «մեծ անհեթեթություն է»։
Նմանատիպ հոդվածներ
«Վստրեչի Ապեր»- ին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել
Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ...
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Սև ծովի հատակով կանցկացնեն ստորջրյա էլեկտրական մալուխ
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել՝ հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սի...
Գասպարյանը վաճառո՞ւմ է առանձնատունը. «Հրապարակ»
«Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող բրոքերներից տեղեկություն ստացանք, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպար...
Չինական մեկ այլ օդապարիկ թռչում է Հարավային Ամերիկայի վրայով․ CNN
Չինական ևս մեկ օդապարիկ թռչում է Հարավային Ամերիկայի տարածքով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի հայտար...