Քաղաքականություն
Թաիլանդի քաղաքացին դատի է տվել ՀՀ նախագահին.«Հրապարակ»
Թաիլանդի քաղաքացի Կաչաչատ Բունդին ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել, որ նա իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհի: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Պարզվում է՝ Կաչաչատ Բունդին Հայաստանում է արդեն 5 տարի, հիմնադրել է Thai take away ռեստորանը, աշխատատեղեր է ստեղծել, անգամ բարեգործություն արել: Նա նաև «Գլաձոր» համալսարանում ասպիրանտ է»,–գրում է թերթը:
Ըստ «Հրապարակի» ` ՀՀ ԱԱԾ-ն բացասական կարծիք է տվել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին առաջարկել է նրան քաղաքացիություն չշնորհել, ինչն էլ թաիլանդցին վիճարկում է դատարանում:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկվի` հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ որ կուսակցությունները ընդհանրապես մանդատ չունեն
5.0