ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովը` ՀՀ-ի ու Ադրբեջանի կողմից ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթի մասին
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի հետ ստորագրեցին փաստաթուղթ Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար ինչ-որ կերպ դժվարացավ նույնիսկ հետագա քայլերի մասին որոշում կայացնելը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների վարչական սահմաններով։
«Իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է»,- ասել է Լավրովը։
Նա նաև հավելել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական:
«Այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին) խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Իսկ եթե մեր հայաստանյան դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում», - ասել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները». Լավրով
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաց քննարկումների ժամանակ ուզում են մարդկանց ցույց տալ, թե իրենք «ամենակռուտոյ» տեղեքն են. Քոչարյանը` ընդդիմադիրների մասին
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 90 մլն-անոց Թուրքիայի վրա՞ հարձակվենք, մենք ուզում ենք մեր «յորղանի գյորա» խնդիրը լուծել. Սիմոնյան
Մենք հիմա ուզում ենք Հայաստանի անվտանգությունն ապահովել, երբ ասում եք՝ Թուրքիան թշնամի է, թե թշնամի չէ, երեկ դրան...