Հասարակություն

Այս պահին վիճակը բավարար․ Ավանեսյանը խոսեց այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Այս պահին վիճակը բավարար․ Ավանեսյանը խոսեց այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է:

 

«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավական երկար բուժում են ստանում, և որոշ դեպքերում նաև վիրահատության շրջան ունենք։ Ուստի, այս պահին վիճակը բավարար է, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է։ Եվ առաջիկայում էլ ինչ անհրաժեշտ լինի նրանց առողջությունը վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց նա։ 

 

Ավանեսյանը հավելեց, որ այրվածքներով բուժում ստացող երեք զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

 

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250