9 երկրների դեսպաններ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ են կանչվել 9 երկրների դեսպաններ, այդ թվում՝այն երկրներինը, որոնց հյուպատոսությունները Ստամբուլում դադարեցրել են այցելուների ընդունելությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով TRT Haber պետական հեռուստաալիքին։
Գործակալությունը հիշեցրել է, որ ավելի վաղ Ստամբուլում Ֆրանսիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի «հոգեբանական պատերազմ» է անվանել երկրի դեմ մի շարք եվրոպական երկրների կողմից Ստամբուլում իրենց հյուպատոսությունների փակումը:
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի նախազգուշացրել էր իր քաղաքացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների վտանգի մասին: Ըստ նախազգուշացման` թիրախ կարող են դառնալ եկեղեցիները, սինագոգները, Ստամբուլում դիվանագիտական առաքելությունները կամ օտարերկրացիների շրջանում սիրված այլ վայրեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...