ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթով բոլոր առևտրի կենտրոններում իրականացվելու են ստուգումներ. Վահան Քերոբյան
Գիտեք, որ վերջերս երկու ցավալի դեպք ունեցանք՝ Սուրմալուի և Ազատ գյուղի դեպքերը, այդ երկու դեպքերը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք ստանդարտների համապատասխանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մալաթիա» տոնավաճառի փակմանը, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Պետք է այնպես անենք, որ անվտանգային բոլոր նորմերը պահպանված լինեն նմանատիպ օբյեկտներում։ Օրենքի սահմաններում ընդունվել է ամենախելամիտ որոշումը, այն մարդկանց համար, ովքեր այնտեղ աշխատում են, ապահոված են վատ աշխատանքային պայմաններ։ Մոտակայքում կան առևտրի կենտրոններ, այնտեղ հանգիստ կարելի է տեղ ճարել և շարունակել իրենց գործունեությունը։ Կարծում եմ, որ բոլոր շուկաները պետք է ստուգվեն, որպեսզի կարողանանք հասնել մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Այս մարդիկ տարիներ շարունակ աշխատել են այնտեղ, ու վաղ թե ուշ այդ օրը գալու էր, լավ է, որ եկել է այս օրը, ոչ թե «Սուրմալուի» պես օր»,- ասաց նախարարը։
Քերոբյանը ասաց, որ հերթով բոլոր առևտրի կենտրոններում իրականացվելու են ստուգումներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Գանձակի (Գյանջայի) զորամասում. ինչ են գրում ադրբեջանցի օգտատերերը
Հրդեհ՝ Գանձակի (Գյանջայի) զորամասում։ Այս մասին գրում են ադրբեջանցի օգտատերերը` սոցցանցերում։ Ինչպես հաղորդվում է՝  ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Ford-ը, թուրքական համարանիշերով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա զոհ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տյումենի բնակչին կես ժամվա մեջ երկու անգամ վրաերթի են ենթարկել
ՌԴ-ի Տյումեն քաղաքի բնակչին կես ժամում երկու անգամ վրաերթի են ենթարկել: Առաջին վթարի ժամանակ նա սխալ տեղով է անցել ճանապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չիլիում անոմալ շոգը հանգեցրել է հրդեհների
Չիլիում անոմալ շոգը հանգեցրել է ստորգետնյա հրդեհների:Սոցցանցերի կադրերում երևում է, որ բոցերը ժայթքում են գետնից: Բացի ա...