ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների ուղղությամբ
Ֆրանսիայում երկրորդ զանգվածային ցույցն է սկսվել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Բողոքի ակցիաները կազմակերպվում են արհմիությունների կողմից։ Նրանց տվյալներով՝ այսօր՝ հունվարի 31-ին, միայն Փարիզում բողոքի ցույց է անցկացրել 500 հազար մարդ։ Ոստիկանության աղբյուրը, որը վկայակոչում է AFP-ն, ասում է, որ ամբողջ երկրում մինչև 1,2 միլիոն մարդ փողոց դուրս կգա: Այս մասին գրում է Kommersant.ru-ն:
BFM TV-ն հայտնում է, որ Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների ուղղությամբ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամբոխը սկսել է տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։
2030 թվականից կենսաթոշակային նվազագույն տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու պլանները պաշտոնապես հայտարարվել են հունվարի սկզբին, և բռնկված բողոքի ակցիաները չեն ազդի բարեփոխումների իրականացման վրա, ասել են իշխանությունները: Հարցման համաձայն՝ հունվարի կեսերին ֆրանսիացիների ավելի քան երկու երրորդը (68%) դեմ է եղել կենսաթոշակային տարիքի բարձրացմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Հրապարակում իրավապահներից փախուստի դիմած Hummer-ի վարորդին բերման ենթարկելու կադրերը
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է եղել Հանրապետության հրապարակի մոտակայքում։ Ինչպես երևում է սոցցանցերում տարածվող տ...
Պաշտոնից ազատված դասակի հրամանատարին գումարային պահանջ կներկայացվի. ԶԼՄ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ լրագ...
Դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել. ԶԼՄ
Մի քանի ժամ առաջ, դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Civilnet
«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավո...