ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի նոր ալիք Իսրայելում. 100.000 մարդ փողոց է դուրս եկել
Թել Ավիվի կառավարական համալիրի մոտ բողոքի նոր ալիք է բարձրացել։ Ցուցարարները նորից հավաքվել են բողոքելու երկրում հայտարարված դատաիրավական բարեփոխումների դեմ։
Նշվում է, որ ակցիայի մասնակիցների թվում է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ դա «բողոք է հանուն երկրի բարօրության»։ 100.000-ից ավելի մարդ է այս անգամ հավաքվել: Հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Ավելի վաղ, «Լիկուդ»-ի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի նոր կառավարության հազարավոր հակառակորդներ Թել Ավիվի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել արդարադատության նախարար Յարիվ Լևինի կողմից իրավական բարեփոխումներ իրականացնելու պահանջների դեմ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ԶՈւ–ն հրթիռակոծել է Լուգանսկի հիվանդանոցներից մեկը. կան զոհեր ու վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերն այսօր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարված են հասցրել ԼԺՀ-ի Նովոայդար բնակավայ...
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:...
«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյ...
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը...