ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ԶՈւ–ն հրթիռակոծել է Լուգանսկի հիվանդանոցներից մեկը. կան զոհեր ու վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերն այսօր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարված են հասցրել ԼԺՀ-ի Նովոայդար բնակավայրի հիվանդանոցին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ գնդակոծված բուժհաստատությունում քաղաքացիական և զինվորական բժիշկներն ամիսներ շարունակ անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում տեղի բնակչությանն ու զինծառայողներին:
«Բեկորային-ֆուգասային մարտական մասով ռեակտիվ արկերի՝ շենքի վրաընկնելու հետևանքով 14 մարդ է մահացել, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հիվանդանոցի 24 բուժառուներն ու բուժանձնակազմը», - նշել են ՌԴ ՊՆ-ում:
Տուժածներին այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Նմանատիպ հոդվածներ
«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյ...
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը...
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի նոր ալիք Իսրայելում. 100.000 մարդ փողոց է դուրս եկել
Թել Ավիվի կառավարական համալիրի մոտ բողոքի նոր ալիք է բարձրացել։ Ցուցարարները նորից հավաքվել են բողոքելու երկրում հայտարա...