Ադրբեջանը կրկին անջատել է Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը։
«Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Բնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Նմանատիպ հոդվածներ
«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյ...
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ԶՈւ–ն հրթիռակոծել է Լուգանսկի հիվանդանոցներից մեկը. կան զոհեր ու վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերն այսօր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարված են հասցրել ԼԺՀ-ի Նովոայդար բնակավայ...
Նեթանյահուն խոստացել է «հզոր պատասխան տալ» Երուսաղեմի վրա հարձակվելու դեպքում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է հզոր, արագ և հստակ հակահարված տալ Երուսաղեմում հարձակումներ իրականացնե...