Մանրամասներ` «Երազ» թաղամասում բռնկված հրդեհից. ինչ է հայտնի
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։
Հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի թիվ 6/5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Դ․ Մ․, ծնված 1959 թ․)։
Փրկարարները տարհանել են շենքի 20 բնակչի, այդ թվում 4 երեխայի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։55-ին։ Բնակարանը (47 քմ) ամբողջությամբ այրվել է։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` «Երազ» թաղամասի բնակարաններից մեկում, մեծ թվով բնակիչներ տարհանվել են. ԶԼՄ
Երևանում այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության...
Կրակոցներ Վրաստանում. 5 մարդ զոհվել է, ևս 5-ը` վիրավորվել
Վրաստանում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ: Այս մասին գրում է Говорит Москва-ն: Միջադեպը տեղի...
Վանաձորում հարձակվել են օպերլիազորների վրա, կրակել նրանց ուղղությամբ․ ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում-վնասազերծում է տեղի ունեցել Լոռու մարզում, որի ժամանակ հնչել են կրա...
Երևանում կրակոցներ են եղել. տուժածը 28-ամյա երիտասարդ է. ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդա...