Երևանում կրակոցներ են եղել. տուժածը 28-ամյա երիտասարդ է. ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի շրջանում առկա հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 28-ամյա Արեգ Կարինյանն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Թումանյան 27 շենքի բակում դեռևս չճշտված անձի կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Մանրամասները` կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` «Երազ» թաղամասում բռնկված հրդեհից. ինչ է հայտնի
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2...
Վանաձորում հարձակվել են օպերլիազորների վրա, կրակել նրանց ուղղությամբ․ ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում-վնասազերծում է տեղի ունեցել Լոռու մարզում, որի ժամանակ հնչել են կրա...
Ավտովթար` Երևանի Սարալանջի փողոցում. կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 16-ին, ժամը 18։55-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի 73 հասցեի մո...
Հրդեհ` «Երազ» թաղամասի բնակարաններից մեկում, մեծ թվով բնակիչներ տարհանվել են. ԶԼՄ
Երևանում այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության...