Կրակոցներ Վրաստանում. 5 մարդ զոհվել է, ևս 5-ը` վիրավորվել
Վրաստանում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Սագարեջո քաղաքում։ Հանրապետության ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով՝ անհայտ պատճառներով տղամարդը բարիկադավորվել է այն բնակարանում, որտեղ որդու հետ է եղել և պատշգամբից սկսել կրակել հիվանդանոցի ուղղությամբ։ Նույն բնակելի շենքի չորս բնակիչներ տեղում մահացել են, կրակոցներից զոհվել է նաև իրավապահ մարմինների աշխատակիցը։
Երբ հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները մտել են բնակարան, 1974 թվականին ծնված հանցագործը պառկած է եղել մահճակալին, մոտակայքում ավտոմատ է եղել։ Տեղում հայտնաբերվել են նաեւ մի քանի նռնակներ, դրանք վնասազերծվել են սակրավորների օգնությամբ։
Վրաստանի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ հարձակվողն ինքնասպան է եղել։
Նախաքննությունը շարունակվում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու հոդվածներով։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` «Երազ» թաղամասում բռնկված հրդեհից. ինչ է հայտնի
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2...
Հրդեհ` «Երազ» թաղամասի բնակարաններից մեկում, մեծ թվով բնակիչներ տարհանվել են. ԶԼՄ
Երևանում այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության...
Վանաձորում հարձակվել են օպերլիազորների վրա, կրակել նրանց ուղղությամբ․ ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում-վնասազերծում է տեղի ունեցել Լոռու մարզում, որի ժամանակ հնչել են կրա...
Երևանում կրակոցներ են եղել. տուժածը 28-ամյա երիտասարդ է. ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդա...