Հրդեհ` «Երազ» թաղամասի բնակարաններից մեկում, մեծ թվով բնակիչներ տարհանվել են. ԶԼՄ
Երևանում այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երազ» թաղամասում՝ Ադոնցի 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության ՀՀ ՆԳՆ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են մի քանի հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչներին օգնություն ցուցաբերած ու նրանց տարհանած հրշեջ փրկարարներից մի քանի հոգի ծխահարվել են, իսկ «Սոլիդ» անվատանգության աշխատակից Դավիթ Պետրոսյանը, ով նույնպես մասնակցել է բնակիչների տարհանմանը, ծխահարվել և տեղափոխնել է «Արմենիա» ԲԿ։
Պարեկներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներիը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն առաջացած խոշոր հրդեհը, որի ծուխը տեսանելի էր բավականին հեռվից։ Ոստիկանությունը պարզում է հրդեհի հանգամանքները, ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` «Երազ» թաղամասում բռնկված հրդեհից. ինչ է հայտնի
Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2...
Կրակոցներ Վրաստանում. 5 մարդ զոհվել է, ևս 5-ը` վիրավորվել
Վրաստանում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ: Այս մասին գրում է Говорит Москва-ն: Միջադեպը տեղի...
Վանաձորում հարձակվել են օպերլիազորների վրա, կրակել նրանց ուղղությամբ․ ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում-վնասազերծում է տեղի ունեցել Լոռու մարզում, որի ժամանակ հնչել են կրա...
Երևանում կրակոցներ են եղել. տուժածը 28-ամյա երիտասարդ է. ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդա...