Հրդեհի վայրում հայտնաբերված տարաներում նախնական տեղեկություններով բենզին է․ ՀՀ զինդատախազ
Գեղարքունիքի զորամասի կացարանի հրդեհի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին։ Նախնական տեղեկություններով բենզին է։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը․
«Քննիչները հարցաքննել են երկու-երեք զինծառայողի, նաև հոսպիտալում գտնվող ։ Հիմա փորձաքննությունների փուլն է։
Պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով ու կանոնադրություններով իրենց վրա դրված պարտականությունները։ Որևէ նշանակություն չունի ինչ ուսադիրներ կարող են ունենալ, չկան հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության»,- ասել է զինդատախազը։
Նմանատիպ հոդվածներ
15 զոհ, 3 վիրավոր. նոր մանրամասներ` զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից. ՀՀ ՊՆ
Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող,...
Լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել, որից ինքն այրվել է, համազգեստը կպել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան. զինդատախազը` ողբերգական դեպքի մասին
Այսօր Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը հաստատել է այն նախնական տեղե...
Ադրբեջանը հայկական կողմին սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել
Ադրբեջանն այսօր՝ հունվարի 27–ին, հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հա...
Հրազենից ՊՆ զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ ՊՆ
Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զ...