«Ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն». Իրանի արտգործնախարարը` Չավուշօղլուին
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբդոլլահիանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իրենք քննարկել են առևտրային հարաբերություններից, էներգետիկայից և տարածաշրջանային զարգացումներից մինչև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Կովկասյան գործընթացների համատեքստում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․
«Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Կովկասում 3+3 և Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման իրականացումը Կովկասի կայունության և բոլորիս համար կարևոր է։ Վերահաստատեցինք, որ Կովկասում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերը բոլորի համար շահավետ են»։
Իրանի արտգործնախարարն էլ ներկայացրել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Կովկասին վերաբերող հարցում։
«Վստահ ենք՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է և տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն: Տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցական ուղիների բաց լինելը այս ուղղությամբ կարևոր հարցերից է, և այն տարածաշրջանում առևտրային զարթոնքի ու կայուն անվտանգության ամրապնդման միջոց ենք համարում»:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Սա 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա». Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերա...