Մեզ համար Ղրիմը Ուկրաինա է, Դոնբասը Ուկրաինա է, և այդպես էլ կմնա. Սերբիայի նախագահ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ղրիմն ու Դոնբասը ուկրաինական է անվանել։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում, գրում է RTVI-ը:
«Մեզ համար Ղրիմը Ուկրաինա է, Դոնբասը Ուկրաինա է, և այդպես էլ կմնա»,- ասել է նա։ Իր խոսքով՝ Բելգրադն ի սկզբանե ասել է, որ չի աջակցում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։
«Սխալ է ենթադրել, թե Սերբիայի կառավարությունը լիովին աջակցում է Ռուսաստանի ղեկավարությանը», ասել է Վուչիչը,- «Մենք ավանդաբար լավ հարաբերություններ ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք աջակցում ենք յուրաքանչյուր որոշմանը կամ որոշումների մեծամասնությանը, որոնք գալիս են Կրեմլից»:
Bloomberg-ը նկատում է, որ Վուչիչը, ով վերջին տարիներին տասնյակ հանդիպումներ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և ռուսերենի դասեր ստացել, որ կարողանա անմիջականորեն խոսել նրա հետ, ասել է, որ «շատ ամիսներ» չի խոսել իր գործընկերոջ հետ»:
Ուկրաինայում գործողությունը սրել է Մոսկվայի և Բելգրադի հարաբերությունները, նշում է թերթը։ Գործակալությունը հիշեցնում է, որ Վուչիչը պահանջել է դադարեցնել սերբերի հավաքագրումը «Վագներ ՉՎԿ»-ի կազմում ռազմական գործողություններին մասնակցելու համար։
«Վագները դա չի անի Սերբիայում»,- ասել է Վուչիչը հարցազրույցում՝ նշելով, որ երկրի օրենքներն արգելում են անդամագրվել մասնավոր ռազմական ընկերություններին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նա...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...