Վուչիչը «Վագներ ՉՎԿ»-ին կոչ է արել սերբերին չհավաքագրել Ուկրաինայում կռվելու համար

Ուկրաինայում «Վագներ ՉՎԿ»-ի կազմում ռազմական գործողություններին մասնակցելու համար սերբերին հավաքագրելու ջանքերը պետք է դադարեցվեն, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բելգրադյան Happy հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
 

Վուչիչը քննադատել է ռուսական կայքերին և սոցիալական ցանցերի խմբերին սերբերենով գովազդներ տեղադրելու համար, որոնցում Վագներ խումբը խրախուսում է կամավորներին միանալ իրենց։
 

Ինչպես հայտնում է Reuters-ը, սերբ կամավորները Ուկրաինայում մարտերին մասնակցել են «ռուսամետ ուժերի» կողմից 2014 և 2015 թվականներին։

Նրանց ստույգ թիվը հայտնի չէ, գրում է թերթը, սակայն «դիտորդները» խոսում են «տասնյակ սերբերի» մասին, ովքեր 2014 թվականից իբր «գրանցվել են Ուկրաինայում կռվելու համար»։ Սերբիայի օրենսդրությունն արգելում է երկրի քաղաքացիներին մասնակցել արտասահմանյան ռազմական հակամարտություններին, և մի քանի մարդ դատապարտվել է այս խախտման համար։
 

Վուչիչի խոսքով՝ «Վագներ ՉՎԿ»-ը Սերբիայում չի գործում, քանի որ դա հակասում է ազգային օրենսդրությանը:
 

Երեքշաբթի РИА Новости-ն տեսանյութ է հրապարակել «Սերբիայից առաջին կամավորները մարտական ​​պատրաստություն են սկսել Զապորոժիեի շրջանում»։ Դրանում պատկերված են դիմակավորված երկու տղամարդ, որոնց անվանում են «սերբ կամավորներ»։