ԱՄՆ-ը ցանկանում է ՄԱԿ-ում ընդունել համացանցում խոսքի ազատության մասին հռչակագիր. Politico
ԱՄՆ-ն սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կձգտի ընդունել «խոսքի ազատության մասին» հռչակագիր, որը անուղղակիորեն ուղղված է Եվրամիության կողմից առցանց հարթակների վերահսկման ոլորտում կիրառվող կարգավորումներին։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բազմիցս քննադատել է տարբեր երկրներում առցանց հարթակների բովանդակության մոդերացիային վերաբերող կանոնները։
Հռչակագրին միացած երկրները կպարտավորվեն ընդունել, որ «ապատեղեկատվության» և «ատելության խոսքի» համար կիրառվող պատժամիջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը։ Բացառություն է նախատեսվում միայն այն բովանդակության համար, որն ուղղակիորեն կոչ է անում բռնության։
Politico-ի տեղեկություններով՝ փաստաթուղթը նաև նպատակ ունի պաշտպանել առցանց հարթակներին կառավարությունների կողմից բովանդակությունը վերահսկելու և հեռացնելու պահանջներից։
Պարբերականը նշում է, որ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները հաճախ դժգոհում են Եվրամիությունում գործունեության համար սահմանված պահանջներից բխող լրացուցիչ ծախսերից և պարտավորություններից։
Միաժամանակ, հայտնի չէ, թե արդյոք այդ ընկերությունները մասնակցել են հռչակագրի մշակմանը։
Նմանատիպ հոդվածներ
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...