Բելգորոդի Շեբեկինոյում ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 5, վիրավորվել՝ 23 մարդ
Հուլիսի 20-ին Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում №109 երթուղու («Բելգորոդ–Շեբեկինո») ուղևորատար ավտոբուսը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։
Բելգորոդի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևի տեղեկություններով՝ զոհվել է հինգ մարդ՝ չորս կին և մեկ անչափահաս տղա։ Զոհվածների ինքնությունը դեռևս ճշտվում է։
Վիրավորվել է 23 մարդ, այդ թվում՝ 17-ամյա դեռահաս։ Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանք տեղափոխվել են Շեբեկինոյի շրջանային հիվանդանոց, իսկ վիճակի կայունացումից հետո կտեղափոխվեն Բելգորոդի բուժհաստատություններ։
Տեղական աղբյուրների տվյալներով՝ անօդաչու սարքը զինված է եղել խոցող տարրերով՝ մանր մետաղական գնդիկներով։ Սոցիալական ցանցերում տարածվում են նաև նախազգուշացումներ, որ շրջանում օդային վտանգը պահպանվում է։
Շուվաևը հայտարարել է, որ սա հերթական ողբերգությունն է Բելգորոդի մարզի բնակիչների համար։
Սա վերջին շաբաթներին ուղևորատար տրանսպորտի դեմ առաջին նման հարձակումը չէ։ Հուլիսի 19-ին Դուբովոյե բնակավայրում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել էին, իսկ հուլիսի 6-ին Նիկոլսկոյե–Տավրովո ավտոճանապարհին անօդաչուի հարձակման հետևանքով վիրավորվել էր յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Բացի ավտոբուսների վրա հարձակումներից, անօդաչու սարքերը շարունակում են հարվածներ հասցնել նաև քաղաքացիական ավտոմեքենաների և ենթակառուցվածքների օբյեկտների։ Վերջին մեկ օրում, ըստ օպերատիվ շտաբի, Բելգորոդի մարզի 13 համայնքներ ենթարկվել են հարձակումների։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...